Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Քրգործ է հարուցվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության և գումարների յուրացման հոդվածով

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել Կիեւի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի դեմ՝ պետական դավաճանության եւ գումարների յուրացման հոդվածով:

Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ հավելելով, որ գործով անցնում են նաեւ Կլիչկոյի 2 տեղակալները:

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն նախաքննական տվյալներ է փոխանցել Միասնական ռեեստրին՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի պահանջով:

Ավելի վաղ Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավորները Կլիչկոյի անձի շուրջ կասկածներ էին հայտնել՝ Շուլյավսկի կամրջի վերանորոգման գործում պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների խոշոր չափի յուրացման համար:

Պատգամավորների բողոքում նշվում էր, որ Կլիչկոն քաղաքային ղեկավարման մարմնի անդամների եւ «Կիեւի ճանապարհատրանսպորտային վերակառուցման հիմնարկ»-ի հետ միասին օգտագործել են բյուջեի միջոցները՝ զգալի ուռճացված չափերով:

Բացի այդ, պատգամավորները կասկածում են քաղաքապետին այն բանում, որ նա մայրաքաղաքի գանձարանի հաշվին մասնավոր անձանց ապօրինի հարստացմանն է նպաստել՝ առանձնապես խոշոր մասշտաբներով:

Քիչ ուշ դատարան է ստացվել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դեմ ուղղված դիմում՝ Կլիչկոյի օրինախախտ գործողություններին համապատասխան ընթացք չտալու, անգործության եւ հանցագործության կոծկման մեղադրանքներով:

Կլիչկոն մեղադրվում է նաեւ հողատարածքների ապօրինի զավթման, առանց համապատասխան փաստաթղթերի շինարարական թույլտվությունների տրամադրման, անօրինական կառուցապատման եւ կառույցների քանդման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով