govq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Լուկաշենկոն Ալիևին գովաբանել է ԼՂ հակամարտության «խաղաղ կարգավորման» համար

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի աջակցության վրա: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ Լուկաշենկոն Ադրբեջանի ագրեսիան ու Արցախի մի հատվածի օկուպացումն անվանել է «խաղաղ կարգավորում»: Նա, մասնավորապես, ասել է. «Հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման և ձեր նախագահի շնորհիվ հնարավոր […]

hh pn
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հուլիսի 26-ին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի և Արարատի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը […]

Lav
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով

Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն: «Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում […]

XU GSH
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանում ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել. razm info

Տևական ժամանակ թափուր մնալուց հետո Ադրբեջանի ՊՆ առաջին տեղակալ – ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին Ադրբեջանի նախագահի հուլիսի 23-ի հրամանագրով նշանակվել է գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՊՆ տեղակալներից մեկի պաշտոնը։ 2020թ. վերջին, ըստ որոշ տեղեկությունների, հենց 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնից հեռացվել էր Ադրբեջանի ԶՈւ ԳՇ երկարամյա պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը։ Սադիգովի […]

Fransia
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Ժոնաթան Լաքոտ

Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցա նկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդարադառնալով իր կատարած ֆեյսբուքյան գրառմանը՝«Երբ Երասխը չի […]

Boghoq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ռուս գործիչների հակահայ ելույթները շատացել են. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ կապված ռուս քաղաքական գործիչների՝ հաճախակի դարձած հակահայ ելույթների հետ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:  Այդպիսի գործիչներից մեկը, մասնավորապես, ԱՊՀ երկրների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա կողմից պարբերաբար հնչող հակահայ արտահայտությունները ոչ միայն վնաս են հասցնում դաշնակցային հարաբերություններին ու ազգամիջյան թշնամանք սերմանում, այլև հակասում են […]

Eraskhi sahman
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են Երասխի հատվածի հայկական դիրքերը․ ՊՆ

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:  Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում […]

Niderlandner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

 Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և […]

Eraskh
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել. ՀՀ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:  ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը […]