avtovtar erebuni tangarani mot
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՃՏՊ Նոր Արեշի 50-րդ փողոցում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի […]

PEK-y tuykatrum e aj ghekov meqenaneri nermucumy
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: ‼️Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել համապատասխան […]

avtovtarnery avelacel en 1000-ov
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով

Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ: Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր գրանցվել […]

Pashinyany canotanum e Gyumru maqsatan ashxatanqnerin
Այլ

Գյումրիում ծանոթանում եմ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին

Գյումրիում ծանոթանում եմ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին Գյումրիում ծանոթանում եմ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին։ Գյումրիում ծանոթանում եմ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին։ Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 27 декабря 2019 г.

HQC-n avartel e anchapahas axchka nkatmamb brnutyan gorcy
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ավարտվել է տասնչորս տարին չլրացած աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնչորս  տարին չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 34-ամյա քաղաքացին կալանավորվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  2019 թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ […]

Ghazaghzstanum inqnatir e korcanvel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ղազախստանում՝ Ալմա-Աթիում կործանվել է Bek Air ավիաընկերության ինքնաթիռը, որը ուղեւորվում էր դեպի մայրաքաղաք Նուր-Սուլթան, հայտնում է Ռիա նովոստին։ Ավիավթարի արդյունքում 10 հոգի մահացել է, եւս 9-ը՝ վիրավորվել, որոնց թվում 6 երեխա կա։ Նշվում է, որ Ալմա-Աթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդը բարձրանալիս կորցրել է հավասարակշռությունը, բախվել երկհարկանի շինությանը։ Համացանցում են հայտնվել առաջին կադրերը դեպքի վայրից։ Տեսանյութը՝ այստեղ

vostikannery bacahaytumner en arel pavarman varchutyunumet guyqi kar
Այլ ԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանները բացահայտել են պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 հասցեի շենքն օտարելու գործընթացի շրջանակներում կազմել են անհիմն փաստաթղթեր, իսկ հիշյալ վարչության պետական գույքի գույքագրման և […]

5-rd aliqi sepakanatery kalanavorvec
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանն ասաց նաև, որ դատարանը մերժել է Թավադյանի ձերբակալման իրավաչափության մասին բողոքը։ «Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, […]

HQC-n mtel e Sahmanadrakan dataran
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ. news.am

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումից հետո ՀՔԾ քննիչները մուտք են գործել ՍԴ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ի աղբոյւրները: Մեր տեղեկություններով, քննիչները, որ այս պահին Սահմանադրական դատարանում են, առայժմ խուզարկություն չեն իրականացնում: Այս առնչությամբ Hraparak.am-ը նշել է. «Տպավորություն է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից օրենքի ստորագրման […]

vana lchum 7 migrant e khortakvel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վանա լճում միգրանտների փոխադրող նավ է խորտակվել, առնվազն 7 մարդ զոհվել է

Թուրքիայում՝ Վանա լճում միգրանտներին փոխադրող նավ է խորտակվել, զոհվել է առնվազն 7 մարդ: 64 մարդ փրկվել է: Ենթադրվում է, որ Վանա լիճը հատելու փորձ կատարող միգրանտները Թուրքիայի տարածք են մտել Իրանից, և նրանց մեծ մասն Աֆղանստանից, Պակիստանից ու Բանգլադեշից են: Բիթլիս նահանգի վարչակազմի փոխանցմամբ՝ աղետը վերապրած միգրանտներին փոխադրել են հիվանդանոցներ: «Մենք մոտ էինք ափին, բայց […]