voroshum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու և 62 անձի գերի ընկնելու գործով փոխգնդապետը չի կալանավորվի

 Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը  Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։ Արսեն Ղազարյանին […]

qreakan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև  ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. օգոստոսի 30-ին հայտնաբերվել […]

Manchester united
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊՈՐՏ

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել  պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ հատուկ տեղ է ունեցել իր սրտում: «Ես անհամբեր սպասում եմ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալուն […]

Voch hasceakan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ Մարդու իրավունքների պաշտպան

2020 թվականի ընթացքում Պաշտպանին շարունակվել են հասցեագրվել բողոքներ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հասցեականության վերաբերյալ: 2021 թվականին Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկին որոշման մեջ, որով ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք տվող տարիքային շեմը բարձրացվել է և սահմանվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական […]

Ceckrtuq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՀՔԾ-ն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում

 Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:  «Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու»,- ասացին ՀՔԾ-ից: ՀՔԾ-ից առայժմ չտեղեկացրին, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:

afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա

Մոսկվան ուզում է՝ տարածաշրջանում «զոն նայողը» լինի Թուրքիան, Երևանին էլ ուղղորդում են դեպի Անկարա 

Qnchakan komite
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չարաշահում Շիրակի մարզում. համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից […]

Ilham
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով». Ալիև

 «Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում: «Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները […]

Irany
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում

Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:  Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի […]

Vtar
Այլ ԱՎՏՈՎԹԱՐ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին, Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել Opel-ին, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ավտոճանապարհի սկզբնամասում՝ ձախակողմյան հատվածում, բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որից 1-ը, ով անչափահաս է, […]