tt hancanq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ ՔՐԵԱԿԱՆ

Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ (տեսանյութ)

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն […]

Dzerq
Այլ ԱՐԽԻՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Ճապոնացի Գիտնականները Ստեղծել Են «Երրորդ Ձեռք»՝ Մարդկանց Առօրյա Գործերում Օգնելու Համար

Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են ռոբոտացված լրացուցիչ վերջույթ, որը «կօգնի մարդկանց իրենց առօրյա գործերում»։ AugLimb կոչվող ռոբոտացված ձեռքը, ըստ հեղինակների, մարդու համար կարող է դառնալ «երրորդ ձեռք»։ AugLimb-ը, ի տարբերություն նմանատիպ այլ սարքերի, բավականաչափ կոմպակտ է, ճկուն և թեթև, ինչը թույլ է տալիա առանց սահմանափակումների կրկնել սովորական ձեռքի շարժումները։ […]

poxel e
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

YouTube-ը փոխել է օգտագործման պայմանները

YouTube-ը փոխել է օգտագործման պայմանները շատ երկրներում, ասվում է ընկերության կայքում: Նոր կանոնների համաձայն, ծառայությունը բոլոր տեսանյութերում գովազդ է տեղադրելու: Միևնույն ժամանակ, այն ալիքների գովազդների հասույթը, որոնք կապված չեն հովանավորչական պայմանագրով, ամբողջությամբ կուղղվի YouTube-ի բյուջեին: «Սա նշանակում է, որ այժմ ձեր որոշ տեսանյութերում գովազդը կարող է հայտնվել, նույնիսկ, եթե դուք գործընկեր չեք: Այնուամենայնիվ, դուք նման […]

Erord achq
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Հարավկորեացին ստեղծել է ռոբոտային 3-րդ աչք, որը թույլ է տալիս առանց աչքը հեռախոսից կտրելու ապահով քայլել` շրջանցելով խոչընդոտները (տեսանյութ)

Արդյունաբերական դիզայնի ֆակուլտետի ուսանող, հարավկորեացի Մինուկ Փենգը ռոբոտային աչք է ստեղծել բոլոր այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում ապրել առանց սոցիալական ցանցերի, գրում է Luxury Launches-ը: Third Eye («Երրորդ աչք») հայտնագործությունն իր տեսակի մեջ նորարարություն է: Ռոբոտային սարքավորումը, որն ամրացվում է ճակատին, հեշտությամբ «որսում է» բոլոր խոչընդոտներն այն ընթացքում, երբ սմարթֆոնի օգտատերը քայլելիս չի նայում դիմացն […]

Apple
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Apple Watch-ը 2022 թվականին կսովորի չափել արյան ճնշումը, շաքարի և ալկոհոլի մակարդակը

Խելացի ժամացույցները լրացուցիչ գաջեթից վերածվում են սարքի, որը թույլ է տալիս կանխատեսել բազմաթիվ հիվանդություններ և պարզեցնել ձեր կյանքը: Բրիտանական The Telegraph թերթը հայտարարեց Apple Watch Series 8-ի նոր առանձնահատկությունների մասին, որոնք պետք է հայտնվեն 2022 թվականին: Դրանք կսովորեն, թե ինչպես կարելի է չափել արյան ճնշումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի և ալկոհոլի մակարդակը: Ըստ թերթի, […]

VR
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

3D ակնոց, որի օգտագործումը բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազեցնում է ցավն ու սթրեսի աստիճանը.ՀՀ-ում գիտական պրոդուկտ. տեսանյութ

3D ակնոց, որի օգտագործումը բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազեցնում է ցավն ու սթրեսի աստիճանը։ Սարքը նախագծած «10X Ինժեներինգ» ընկերությունը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում կայացած ընկերությունների դրամաշնոհի անվանակարգում հաղթող նախագծերի թվում է: Մանրամասները՝ տեսանյութում․ 

Popoxutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Telegram-ում նոր գործառույթ կհայտնվի. Դուրովը մանրամասներ է ներկայացրել

Telegram-ում մայիսին կգործարկվի նոր գործառույթ, ինչը թույլ կտա խմբակային տեսազանգեր կազմակերպել, իր ալիքում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է ria.ru-ն։ «Էկրանի համատեղ օգտագործում, աղմուկի չեղարկում, անհատական համակարգիչների և պլանշետների աջակցություն․ այն ամենը, ինչ դուք կարող եք ակնկալել տեսակոնֆերանսների ժամանակակից գործիքից»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդ ամենը հասանելի կլինի Telegram-ում։ Բացի այդ, նա նշել […]

Prkagin
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՏ

50 միլիոն դոլար փրկագին Apple-ի գաղտնի փաստաթղթերի համար.

REvil հաքերների խումբը սկսել է վերբեռնել խոշորագույն Apple մատակարարող ընկերությանը կոտրելու ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը: Գողացվել են ընկերության նորագույն արտադրանքի գծագրերը: REvil հաքերների խումբը, որը հայտնի է նաև՝ որպես Sodinokibi, համացանցում հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ներթափանցել է Quanta Computer ցանց: Թայվանական այս ընկերությունը Apple-ի հիմնական մատակարարն է, որը հիմնականում արտադրում է MacBook-ներ, գրում […]

Anlar akanjakalner
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Cardlax EarBuds Washer․ «լվացքի մեքենա»՝ անլար ականջակալների համար

Մարդկային երևակայությունը սահմաններ չունի։ Այն նույնիսկ ամենափոքր ու առաջին հայացքից ծիծաղելի թվացող գաղափարներին կարող է կյանք տալ ու դարձնել ամենօրյա կենցաղի մաս։ Եվ այսպես, ստեղծվել է փոքրիկ լվացքի մեքենա՝ հատուկ անլար ականջակալների համար։ Cardlax EarBuds նախատեսված է ականջակալները ականջի ծծմբախցանից և այլ մանր բեկորներից մաքրելու համար: Մաքրման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով. նախ […]

vebinar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՏ

Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է.

Գործարարների համար անվճար վեբինարների շարքն արդեն մեկնարկել է։ Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, պարզապես պետք է նախապես գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3bClhcs։ ✔️Ահա առաջիկա օրերի վեբինարների թեմաները՝ ֊ Վարձակալության պայմանագրերը ճգնաժամային իրադրություններում/10.04 ֊ Կայքերի օպտիմալացման տեխնիկական աուդիտ/10.04 ֊ Ծախսերի կրճատում, ինչպես դա կարելի է անել/11.04 ֊ Բրենդինգ և նոր ապրանքի մուտքը շուկա/13.04 ֊ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը/14.03 ֊ Արտահանում՝ […]