Այլ ԱՐԽԻՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Իսլամական պետությունը» Սիրիայում այլևս եկամուտ չի ստանա նավթից

ԱՄՆ զինված ուժերը հսկողության տակ են պահում Սիրիաի հյուսիս-արևելքում գտնվող նավթի հանքերը:

Վաշինգթոնի փոխանցմամբ, հում նավթի վաճառքն «Իսլամական պետության» եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն էր, և դա է ստիպել վերջերս կայացնել նավթահանքները հսկողության տակ վերցնելու որոշումը:

Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանն ասել , որ հետայսու նավթի վաճառքից ստացվող եկամուտը քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորումն է ստանում:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեր գործընկերն է, մենք շարունակում ենք «Իսլամական պետության» դեմ մեր համատեղ պայքարը, մենք կշարունակենք աջակցություն տրամադրել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորմանը»,- ասել է Պենտագհոնի խպոսնակը:

«Սիրիայում 8 տարիների շարունակ մեր պայքարում մենք թշնամուն ահավոր վնաս ենք հասցրել, ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները: «Սիրիայի դեմոկրատական ուժերը» և Միացյալ Նահանգների զինուժը՝ ուս ուսի տված կռվում են և այնպես կանեն, որ «Իսլամական պետությունն» այլևս եկամուտ չստանա նավթից»,- ասել է փոխծովակալ Բիլ Բերնը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով