Այսօր՝ նոյմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տղի ունցլ Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Արարատբանկ»-ի դիմաց, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արմեն Սոլկարյանի վարած Mercedes E մակնիշի 34 LZ 953 համարանիշի և 42-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes G մակնիշի 77 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, և դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ա. Սոլկարյանին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենաները քաղաքացիների և փրկրարների օգնությամբ հատուկ քարշակներով տեղափոխվեցին անվտանգ վայր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկի» վարորդը քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Related Articles
«Իսլամական աշխարհի ճակատագիրը թողնվել է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների քմահաճույքին». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Մալազիայում ընթացող իսլամական պետությունների գագաթնաժողովին: x Բացմանը ելույթ ունենալիս Էրդողանը հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կառուցվածքը՝ ասելով, որ այդ համակարգն արդեն սպառել է իրեն: Էրդողանը նշել է, որ 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը չի կարող կախված լինել ԱԽ անդամ 5 երկրների քմահաճույքից՝ ակնարկելով նաև, որ […]
ՃՏՊ Կոբի — Գուդաուրի ավտոճանապարհին. կա մեկ տուժած և մեկ զոհ
Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ: x Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ […]
Քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է.
Փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել: x Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզել է, […]