Կոկա-կոլան հայտնագործել է ամերիկացի դեղագործ Ջոն Փեմբերթոնը հեռավոր 1886-ականներին: Այդ ժամանակից ի վեր այն գրավել է ամբողջ աշխարհը:
Կոկա-կոլան վաճառվում է ավելի քան 200 երկրում, և դժվար գտնեք այն մեկին, ով երբեք չի խմել կոլա: Սակայն ի՞նչ գիտենք մենք այս խմիչքի մասին:
Ահա 10 փաստ, որոնք կզարմացնեն ձեզ.
Ամեն օր աշխարհում ավելի քան 1,9 միլիարդ Կոկա-կոլա է օգտագործվում
Աշխարհում միայն Կուբայում և Հյուսիսային Կորեայում է արգելված այն:
Կոլայի ընկերությունը տարբեր ապրանքներ է արտադրում, ու դրանք փորձելու համար ավելի քան 9 տարի է պետք
Այն արտադրում է ավելի քան 3 500 տեսակի ըմպելիք:
Կոլայի գաղտնիքը միայն մի քանի մարդ գիտի, և նրանց արգելված է միասին ճանապարհորդել
Բաղադրատոմսը շատ գաղտնի է: Ջոն Փեմբերթոնն այն 1886-ին է հայտնագործել, և երկար տարիներ միայն գլխում էր պահում: Բաղադրատոմսի բնօրինակը գրվել է 1919-ին, իսկ 1920-ին այդ թուղթը պահվել է Ատլանտայի բանկերից մեկում:
2006-ին Կոկա-կոլայի աշխատակիցներից ոմանք փորձեցին վաճառել առևտրային գաղտնիքները Pepsi-ին
2007-ին հանցագործներին ձերբակալել և 5-8 տարի ազատազրկման դատապարտել:
Տարաներով Կոկա-կոլաները ծառայողների համար են
Ալյումինե տարաները ստեղծել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ:
McDonalds-ում կոլան միշտ ավելի համեղ է, և դա իր պատճառն ունի
Կոկա-կոլան հատուկ վերաբերմունք ունի McDonalds-ի նկատմամբ հենց դրա ստեղծման առաջին օրից:
1985-ին Կոկա-կոլան աշխատանքից հեռացրել է աշխատակցին, ով նշանվել էր Pepsi-ի աշխատակցի հետ
1985-ին Ամանդա Բլեյքը նշանվել է Դևիդ Քրոնինի հետ: Նրանք երկուսն էլ սկզբում աշխատում էին Կոկա-կոլայում, սակայն ավելի ուշ Դևիդը սկսեց աշխատել Pepsi-ի գործարանում: Կոկա-կոլան ստիպել է Ամանդային, որ նա համոզի Դևիդին դուրս գալ աշխատանքից կամ էլ նշանը հետ տալ:
Ամանդան խիստ վիրավորվել է և դիմել դատարան՝ Կոկա-կոլայից պահանջելով 600 000 դոլար: Դատը ավարտվել է 1986 թվականին հօգուտ Ամանդայի:
Հնդկաստանում ագարակատերերը կոլան որպես թունաքիմիկատ են օգտագործում
Կոլան 10 անգամ էժան է թունաքիմիկատներից:
Կոկա-կոլա բրենդը 204 միլիարդ դոլար է գնահատվում. դա ավելին է, քան Budweiser-ը, Pepsi-ն, Starbucks-ը и Red Bull-ը միասին վերցրած
Այն աշխարհի երրորդ թանկարժեք բրենդն է:
Կոկա-կոլան օգտագործում է այնքան ջուր, որ դա հանգեցնում է ջրամատակարարման ընդհատումների որոշ շրջաններում
Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում Կոկա-կոլայի արտադրամասերը հանգեցրել են գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների պակասի:
norhayacq.am