«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»:
Related Articles
ՍԴ նախագահի և իր սանիկի գործը ուղարկվել է դատախազություն
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): x
Դմիտրի Վոլվաչն այցելել է Երևանի Ռուսական գրքի տուն
Այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վոլվաչ Դմիտրի Վալերիևիչն այցելեց Երևանի Ռուսական գրքի տուն, որտեղ հանդիպեց Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Վարդանի Ավետիսյանի հետ։ Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, մշակութային և տնտեսական կապերի ընդլայնմանը միտված տարբեր ծրագրեր, նախանշվել դրանց իրականացման հետագա քայլերը։ x Сегодня, 22 сентября 2022 года, […]
Արա Այվազյանը դուրս եկավ կառավարության հերթական նիստի կեսից.
Այսօր ընթացող կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դուրս եկավ նիստի կեսից։ x Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսեց ու հեռացավ: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Այվազյանը պայմանավորված զրույցներ ուներ։ Հարցին՝ ո՞ւմ հետ, խոսնակը նշեց, որ ԱԳ նախարարի հրապարակային հանդիպումների և զրույցների մասին մենք հայտում […]