«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»:
Related Articles
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին. Նիկոլ Փաշինյան x
Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Կառավարությունը չպիտի միջամտի եկեղեցու գործերին: x Այս մասին նա հայտարարեց հրավիրած ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է՝ գործում են վեհափառ հայրապետի օրհնությամբ. «Շարժման ձախողման պարագայում Գարեգին Բ-ն որքանո՞վ կարող է ներկայացնել հայ ժողովրդին կամ սպասարկել նրա հոգևոր շահերը, արդյոք չի՞ առաջանա հանրություն-եկեղեցի անջրպետ»: […]
«Մեր խնդիրն է բարելավվող շարժակազմերով համակարգը պահել կայուն». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի մասին «Մայր Հայաստան» խմբակցության նախագծին, ասել է, որ այն տրանսպորտային համակարգի իրականության հետ կապ չունի։ x Ըստ Ավինյանի՝ ընդդիմության ներկայացրած թվերով ամեն վարորդ ամսական կարող է 1.1 մլն դրամ գրպանել. «Ստվերը նրանով է ստվեր, որ կարելի է սպեկուլյացիաներ, ենթադրություններ անել»,— ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանի գործադիր մարմինը […]