«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ակնհայտ է, որ կան ապրանքներ, որոնց թանկացումը մեծապես չի հարվածի սպառողների գրպանին։ Ամեն օր երաժշտական գործիք, կահույք կամ տեխնիկա չես գնում, սակայն մտահոգիչ է, որ հունվարից սպասվող գնաճն անդրադառնալու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Օրինակ՝ ոչ ԵՏՄ երկրներից ընտանի թռչնի, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 2,5-3, կաթնամթերքի և կարագի դեպքում՝ 2, մարգարինի՝ 12, բրնձի՝ 3, արևածաղկի ձեթի՝ 2, շինանյութի, ցեմենտի և դրա հավելումների դեպքում՝ 3 տոկոսով։ Գնաճ է լինելու նաև երրորդ երկրներից դեղորայքի ներմուծման դեպքում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։ Գյուղատնտեսության ոլորտը ևս անմասն չի մնա թանկացումներից։ Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար սահմանին ներմուծողները կվճարեն 3-4, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ Սա, իհարկե, սպասվող թանկացումների ամբողջական ցանկը չէ»:
Related Articles
Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բկ. Արսեն Թորոսյան
Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գյումրուց մայրաքաղաք տեղափոխված բռնության amենթարկված 13-ամյա երեխային: x Բժիշկների գնահատմամբ` երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները` երեխայի կյանքը փրկելու համար: Իմ հանձնարարությամբ, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել է […]
«Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է». Տիգրան Ավինյան
Որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսվում, այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ x «Ինձ համար տարակուսելի են փորձաքննությունների էսքան երկար տևող պրոցեսները։ Շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է […]
Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում խիստ քննդատության է արժանացել հատկապես հարսանյաց հրավառությունը
Երեկ՝ ապրիլի 10-ին, սոցիալական ցանցերում ու տարբեր լրատվամիջոցներում հարսանեկան տարբեր արարողությունների մասին պատմող տեսանյութեր էին տարածվում, ինչից հետո հատկապես Ֆեյսբուքի օգտատերերն ակտիվորեն քննարկում էին, թե ինչպես են, օրինակ, նորապսակներն ուղղաթիռով իջնում եկեղեցու բակ, հարսանեկան տորթը կտրում և այլն: x Սոցցանցերի օգտատերերը հիմնականում նույն կերպ են մեկնաբանում «դարի հարսանիքը»: Մեծամասնությունն այն տեսակետին է, որ հետպատերազմական երկրում […]