ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝
1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին»: