Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը նոյեմբերի 26–ի երեկոյան հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26–ից դեկտեմբերի 21–ը չվերթները դադարեցնելու մասին, սակայն նախօրոք դրա մասին չի տեղեկացրել ավիատոմսեր վաճառող գործակալություններին։
Չվերթների հանկարծակի դադարեցման հետեւանքով դեպի Երեւան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում եւ ուղիներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։
AtlasGlobal–ն իր հայտարարության մեջ նշել է, թե չեղաչկված թռիչքների տոմսերի գումարները հետ են վերադարձվելու, սակայն նոյեմբերի 27–ին հայաստանյան տուրգործակալներին չի հաջողվել կապ հաստատել AtlasGlobal–ի գրասենյակի հետ եւ պարզաբանումներ ստանալ, թե ինչպես են վաճառված տոմսերը հետ վերադարձնելու եւ ինչպես են արդեն Ստամբուլում գտնվող հայ ուղեւորները վերադառնալու։
Նշենք, որ AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի հարազատ եղբորը։
Վերջին շրջանում ավիաընկերությունը ֆինանսական խնդիրների մեջ էր հայտնվել վատ կառավարման հետեւանքով եւ ներկայում փորձում են միջոցներ գտնել եւ փոխել աշխատանքի կազմակերպման միջոցներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքները ավիաշուկայում:
news.am