Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ կտրամադրի Ամանորի ծախսերին։ Ավագանու արտահերթ նիստին ծախսերի ավելացման որոշումն ընդունվեց ձայների 41 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գումարը ծախսվելու է, մասնավորապես, գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։