Ruben Hayrapetyan khuzarkum
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Ոստիկանները ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանն են.

Խուզարկություն է իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, Ազգային ժողովի հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:

Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե ինչ գործի շրջանակում է կատարվում խուզարկությունը:

«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվում նաև Հայրապետյանի հետ առնչություն ունեցող հաստատություններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով