ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ասուլիսը 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և գրանցված արդյունքների վերաբերյալ. Ուսումնասիրության են ենթարկվել իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող մի քանի տասնյակ սուբյեկտների կողմից շրջանառության հնարավոր թերհայտարարագրման ռիսկերը։ Կրկին կարևորելով առողջ համագործակցության գաղափարը, արդյունքների մասին տեղեկություններ են տրամադրվել տվյալ հարկ վճարողներին, ովքեր կամ ընդունել են վերհանված ռիսկերը և ներկայացրել են ճշգրտված հաշվարկներ՝ վճարելով հարկերը կամ տվել են համապատասխան պարզաբանումներ, որոնց արժանահավատությունը մեր կողմից ստուգվում է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։ Ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև հասարակական սննդի խոշոր օբյեկտներում շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի բացահայտման և դրանցից առաջացող հարկերի հաշվարկման ուղղությամբ։ Պարզվել է, որ մի շարք սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, աշխատակիցների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկել։ Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր։ Ակտիվացել է համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների իրավապահ ստորաբաժանումների հետ՝ իրավախախտումների և հանցագործությունների բացահայտմանն ուղղված տեղեկությունների փոխանակման, քննչական ու դատավարական գործողությունների կատարման և այլ ուղղություններով: Տեղեկատվության փոխանակման արդյունքում բացահայտվել են մաքսային և հարկային բնույթի բազմաթիվ հանցագործություններ: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների արժանահավատությունը պարզելու ուղղությամբ: 2019թ․ 11 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել են թվով 409 քրեական գործ, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ։ Թվով 151 դեպքը վերաբերում է հարկեր վճարելուց խուսափելուն, 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետևանքով պետությանը վնաս պատճառելու հետևանքով հարուցվել է 21 քրեական գործեր, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է թվով 128 քրեական գործեր։ 2018թ․ ընթացքում հարուցվել է 63-ով պակաս քրեական գործ։ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործեր՝ այդ թվում նախորդ տարվանից փոխանցված ( 556 քր. գործեր հարկային, 218 քր. գործեր մաքսային), նախորդ տարվա՝ 2018թ. 712-ի դիմաց գործեր (543 քր. գործեր հարկային, 169 քր. գործեր մաքսային): Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ․ ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46,8 մլրդ դրամ հարկի գումարներ՝ առանց տուգանքների։ 2018թ․ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 24.5 մլրդ դրամ։
Related Articles
Մահացել է Էրդողանի խնամին՝ Օզդեմիր Բայրաքթարը
Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ x Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։ Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք […]
Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը…
Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը, x ❗Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, ❗Կվերաբացվեն մանկապարտեզները, ❗Հանրային սննդի օբյեկտները կկարողնանա ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում ❗ՄԱՅԻՍԻ 25-ից, դիմակ կրելը կլինի պարտադիր՝ փակ և բաց վայրերում, իսկ խախտողները կտուգանվեն։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյան Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը,❗Կվերաբացվեն առևտրի […]
Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը մարզադաշտեր կառուցելիս չարաշահումներ է թույլ տվել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական […]