Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամադրու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել են 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրում:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի եւ մարմնի տարբեր մասերում կան հարվածի հետքեր:
Սպանվածի հարեւանները նշել են, որ սպանվածը մենակ էր մնում. քույրը արտասահմանում է բնակվում: Նախկինում եղել է դատապարտված ու սեր ուներ խմիչքի նկատմամբ: Վերջին տարիներին հաճախակի էր հայտնվում ոչ սթափ վիճակում, իսկ թե ով կամ ովքեր են սպանել, երեւի մեր մարզի ոստիկաններն ու քննիչները կբացահայտեն: