Հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի եզրաքարին:
Ուղևորը՝ Դավիթ Ն.-ն (ծնված 1990 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. վառելիքի արտահոսք չի եղել: