Հունվարի 21-ին, ժամը 03:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Կամո Խ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորները՝ Ռոման Կ.-ն, Ռուստամ Հ.-ն և Տիգրան Ղ.-ն, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: