Արցախի «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը հունվարի 26-ին հրավիրած արտահերթ համաժողովում Արցախում սպասվող նախագահական ընտրություններին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում է կայացրեց: «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու «Ազատ հայրենիք»-ի առաջարկը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառմամբ տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը։
«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն այսօր հրավիրած արտահերթ համաժողովում սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը պաշտպանելու միաձայն որոշում կայացրեց: Նորաստեղծ քաղաքական ուժն ընդունել է նաեւ խորհրդարանական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու մեր առաջարկը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածության նկատմամբ դրսևորած բարձր վստահության համար:
Չեմ թաքցնի իմ ներքին համակրանքը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը ձևավորած եւ նրանում ներգրավված երիտասարդների հանդեպ, որոնք կարճ ժամանակում աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտով, այն նպատակին ծառայեցնելու կարողությամբ եւ կազմակերպվածությամբ:
Կարծում եմ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալը նոր քաղաքական կերպարներ կբերի ասպարեզ՝ միաժամանակ երիտասարդության ներուժն ի սպաս դնելով Արցախի հզորացմանը եւ դրանով առավել արդյունավետ դարձնելով մեր համատեղ աշխատանքը»,- գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Video Player