Ղազախստանում հարավային շրջաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է ութ մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից: Գերատեսչության տեղեկացմամբ, տուժել է ևս 40 հոգի, այդ թվում իրավապահներ: Մասնավորապես, երկու ոստիկան ստացել են հրազենային վնասվածքներ:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ բախման մասնակիցները եղել են «ագրեսիվ տրամադրված» 70 հոգի: Ավելի ուշ կռվի մասնակիցների թիվը հասել է 300-ի, որոնք ակտիվ դիմադրություն են ցույց տվել իրավապահ մարմիններին: Բախումների ժամանակ կիրառվել են մահակներ, մետաղական այլ իրեր, քարեր ու հրազեն:
Ծեծկռտուքն, ի սկզբանե, սկսվել է երկու շրջանների բնակիչների միջև: