Փետրվարի 10-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 2 շենքի նկուղում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող խորդանոցներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ 19:41-ին: Խորդանոցներում այրվել են կենցաղային իրեր: