ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանը , ով մինչ օրս վայելում է ժողովրդի հարգանքն ու կարելի է ասել միակ կառույցի ղեկավարն է, որին ժողովուրդը դեռևս հավատում է, անմնացորդ նվիրումով է կատարում երկրի առջև այս կարևոր ժամանակաշրջանում դրված խնդիրները: ԵՎ պատահական ու մտացածին չեն ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12_րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին նրա ելույթի խոսքերը. «Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ծառայության ծառայողները քաջ գիտակցում են երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում իրենց վստահված աշխատանքի բացառիկությունը: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, երբ խոսում ենք մեր կատարած աշխատանքի բացառիկության մասին, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և զբաղեցրած պաշտոնից, պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ, քանի որ մեծ ու փոքր սխրանքների հնարավորություն կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, և մենք պարզապես պարտավոր ենք աշխատանքին վերաբերվել հենց այդ փիլիսոփայությամբ, այն կատարել անմնացորդ նվիրումով. հակառակ դեպքում չենք կարող հաջողել»
Related Articles
Նոր դոպինգ սկանդալ համաշխարհային ծանրամարտում. խոսում են միլիոնավոր դոլարների կոռուպցիայի մասին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար: Օրերս գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը հրապարակել է իր ծավալուն հետաքննության ֆիլմը: Դրանում ասվում է, որ Այանը գումար է վերցրել, որպեսզի որոշ ծանրորդների դոպինգ-ստուգումները մեղմ լինեն կամ դրական թեստերը թաքցվեն: x Հետաքննության մեջ նշվում է, որ 80-ամյա Այանը բավական ազդեցիկ է ու մեծ […]
Ադրբեջանը ո՞ր դեպքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կկնքի. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ «ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով», փոխանցում է Minval.az-ը, այս մասին Բայրամովը հայտարարել է Վիեննայում` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում: x Բայրամովն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանն ու վերաինտեգրմանը և ընդգծել, որ Ադրբեջանն այդ հարցով ակտիվ համագործակցում […]
Ես իմ առաջարկն արել եմ. Նիկոլ Փաշինյան
Ես իմ առաջարկն արել եմ։ Կարծում եմ՝ համաձայնեցված բովանդակությունը բավարար է՝ խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրելու համար։ x Նիկոլ Փաշինյան