Երեւանում հերթական «ասֆալտափռման» օպերացիան է իրականացվել. այս անգամ էլ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը:
ՀՀ ոստիկանությունը, սակայն չի նշում, թե ինչ կասկածանքով է Բանդուրյանը բերման ենթարկվել: «Ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում կատարել է համապատասխան գործողություն»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան այսպես պատասխանեցին ՀՀ ոստիկանությունից:
Մեր տեղեկություններով, Ալիկ Բանդուրյանի հետ բերման են ենթարկվել նաեւ նրան ուղեկցող 6 անձինք: