«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը:
2019 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: