12 miliard dolar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

12 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՀԲ

Համաշխարհային բանկը ոոշում Է ընդունել 12 մլրդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին:

«Քանի որ COVID-19-ն ընդգրկել Է ավելի քան 60 երկիր, Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 մլրդ դոլարի չափով սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ որպես անհետաձգելի օգնություն հիվանդության գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման գործում,-  նշվում Է փաստաթղթում:- Այդ ֆինանսավորումը կոչված Է օգնելու անդամ պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու COVID-19-ի ողբերգական հետևանքներին հակազդելու համար»:

Կազմակերպությունում պարզաբանել են, որ միջոցները կօգտագործվեն «առողջապահության համակարգերի ամրապնդման գործում, այդ թվում՝ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար»: Խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթի, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով և ցածր տոկոսով վարկերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով