Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր: Նա ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
«Ես եկել եմ Եռաբլուր՝ իմ ընկերոջ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ»,-նշել է Արմեն Սարգսյանը
Եռաբլուր են այցելում Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, քաղաքական, հասարակական գործիչներ, ազատամարտիկներ, երկրապահ կամավորականներ, անհատներ: