Իտալիան շարունակում է գլխավորել կորանավիրուսով վարակվածների ու զոհերի թվով եվրոպական երկրների ցուցակը: Անցած մի քանի օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 189 մարդ: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին:
Վարակի բռնկման սկզբում Իտալիայում կար 15 113 հիվանդ, այսօր վարակվածների թիվը 12 839-ն է, զոհերի թիվը հասել է 1 016-ի: Պաշտոնյան նշել է նաև, որ 1,258 մարդ էլ բուժվել է: