Մարտի 19-ին, ժամը 04:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկում կրակ է նկատվում:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արարատյան փողոցի թիվ 86 հասցեում գտնվող նախկին «Արփակ» ԲԲԸ-ի տարածքում այրվում է «Volvo» մակնիշի բեռնատարի խցիկն ամբողջությամբ և չբեռնավորված մեկ կցորդիչ՝ մասամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:25-ին: