Arajin ojandakutyun
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում

ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝

?նպատակային վարկերի համաֆինանսավորում,
?վերաֆինանսավորում
?սուբսիդավորում։

Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝

?աշխատակիցներին աշխատավարձի վճարում,
?հարկերի և տուրքերի վճարում,
?հումքի գնում կամ ներմուծում,
?սարքերի և սարքավորումների ներմուծում,
?ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

Մեկ տնտեսավարողին տրամադրվում է մինչև 500 մլն դրամի վարկ, իսկ համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը կազմում են 250 մլն դրամ։ Վարկերի առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 0%-ից մինչև 6%՝ կախված կիրառվող օժանդակության գործիքից։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառումՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում…

Опубликовано ՀՀ կառավարություն Пятница, 27 марта 2020 г.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով