Մարտի 27-ին, ժամը 02:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆայել Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: