Լատվիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«ԵՄ հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար նոր ԱլԳ հորիզոններ է բացում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգի ընթացքում նշեցի Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այս ճանապարհը վստահ անցնելու հարցում մենք աջակցում և քաջալերում ենք Հայաստանին»,- գրել է Լիտվայի նախագահը