Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անարդար է համարում Ռուսաստանի գազային քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, քանի որ Ռուսաստանը Գերմանիային գազը վաճառում է հազար խորանարդ մետրը 70 դոլարով, իսկ Բելառուսին՝ 127 դոլարով: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Երեկ ես տեղեկացա, որ այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանը Եվրոպային բնական գազը վաճառում է մինչև 70 դոլարով՝ 65-68 դոլար, սակայն ոչ՝ 127 դոլարով, ինչպես Բելառուսին: Ինչպիսի՞ն է այստեղ իրավիճակն ու դրությունը, ինչի՞ վրա կարող ենք մենք հույս դնել ապագայում»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է նվազեցնել Բելառուսին մատակարարվող գազի գինը, այդպիսով կորոնավիրուսի համավարակի դժվար պայմաններում օգնել հանրապետությանը: