Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են։ Մեր երկրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի ԿՈՆՏԻԳՈ ՍՈՄՈՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ (CONTIGO SOMOS DEMOCRACIA- ՔՈ ՀԵՏ ՄԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ) կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Jose Enrique Aguar Vila): Թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ “Իմ ողջ աջակցությունը խաղաղասեր հայ ժողովրդին։ Երրորդ երկրների միջամտությունը կարող է խախտել զարգացող տարածաշրջանի անդորրը”։ Հիշեցնենք, որ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան տարիներ առաջ Վալենսիայի շրջանային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդագիր էր ներկայացրել, որը, ցավոք, դրական արդյունք չունեցավ՝ որոշ կուսակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկելու պատճառով։ Նշենք նաև, որ կուսակցության արտաքին հարաբերությունների գլխավոր կետերից մեկն է՝ “Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը՝ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո”։
Related Articles
2020-ի բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ
2020-ի բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելանան 11%-ով՝ կազմելով 492 մլրդ դրամ: x 2020-ին նախատեսվում է՝ ✔️կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10%-ով ✔️2020թ հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում՝ սահմանելով 300.0 հազ դրամ (գործող՝ առաջին և երկրորդ երեխաների համար սահմանված է համապատասխանաբար 50.0 հազ և 150.0 հազ դրամ) ✔️մինչև 2 տարեկան երեխայի խնամքի […]
Հետաքննության մարմինի աշխատակիցները գտել են մի տարբերակ որով հնարավոր է անձի բնակարանի անձեռնամխելիության իրավունքը խախտել․ Հրանտ Վարդանյանը մանրամասնում է
Հետաքննության մարմինի աշխատակիցները գտել են մի տարբերակ որով հնարավոր է անձի բնակարանի անձեռնամխելիության իրավունքը խախտել։ x <<Grand Lawyers>> փաստաբանական գրասենյակի տնօրեն՝ Հրանտ Վարդանյանը մանրամասնում է․
ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող.
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: x Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ… Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Четверг, 2 апреля 2020 […]