sahmanvac kargov
Այլ ԱՐԽԻՎ ԲԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանված կարգով դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021 թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում. ՊՆ

ՀՀ Կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած և սահմանված կարգով ու ժամկետում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներն ընդգրկվել են 2021 թ. հիփոթեքային վարկավորման ծրագրում:

Վարկավորման ծրագրի մասնակիցները ս.թ ապրիլի 15-ից՝ ժամը 10:00-ից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, անձը հաստատող փաստաթղթով (ՀՀ անձնագիր` հաշվառման նշումով, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում` տեղեկանք անձնագրային բաժնից բոլոր հաշվառումների վերաբերյալ), ծառայողական վկայականով և ծառայության վայրից ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքով, կարող են ներկայանալ ՀՀ ՊՆ  ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010-28-74-41) հիփոթեքային վարկավորման 2021 թ. ծրագրին մասնակցելու մասին տեղեկանքը ստանալու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով