Vtar
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական ավտովթար Արտաշատում. Mitsubishi-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է.3 վիրավորներից 2-ը երեխաներ են, մահացածին փրկարարները հայտնաբերել են ջրատարում, ժամանել են մարզի ոստիկանապետն ու դատախազը.

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, այնուհետև հայտնվել ջրատարում, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ 2-ը՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետ «Արտաշատ» ԲԿ-ից երեխաներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ վիրավորին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքաելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախսխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ։ Փաստի առիթվ Գ. Մանասերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մաի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մահացածին Արտաշատի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ ջրատարի մեջ, և սանդուղքով են կարողացել իջնել ջրատարի մեջ, որպեսզի կարողանան դին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Ջրատարի մեջ է հայտնաբերվել նաև ավտոմեքենայի կոտրված անվահեծանը։ Վիրավորներին էլ քաղաքացիներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները նույնպես հայտնաբերել են մեքենայից դուրս։ 

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով