Harcer arajacrerc
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մուրադովի հայարարությունը ինձ մոտ հարցեր էին առաջացրել՝ ինչո՞ւ է Մուրադովը գնացել և դատարկ ետ եկել. Քոչարյան

Մուրադովի հայարարությունը  ինձ մոտ հարցեր էին առաջացրել՝ ինչո՞ւ է Մուրադովը գնացել և դատարկ ետ եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով գերիների հարցին:

«Մուրադովը հո էնպես չի ուղղակի նստել ինքնաթիռ, գնացել շրջապտույտ անի, հետ գա, եթե դա համապատասխանում է իրողությանը, բայց տեսաք, որ օրվա մեջ այդ տեղեկատվությունը մի քանի անգամ փոխվեց, և եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է, և դա համընկավ նաև Փաշինյանի Մոսկովյան այցի հետ՝ այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցը ինչ-որ կերպ ստանում է լուծում, բայց դա իրողությանը չէր համապատասխանում»,- ասաց  Քոչարյանը՝ անդրադառնալով նաև Մուրադովի այն հայտարարությանը, որտեղ նա ասում է, որ գերիների մասին պայմանավորվածություններ չեն եղել և իշխանությունները փորձում են մանիպուլացնել ժողովրդին:

«Ես կարծում եմ, որ Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու, և զինվորականը իր հայտարարությունների մեջ պետք է որոշակի սահմաններ ունենա և դրանք չանցնի, իսկ հանրությունը պետք է վստահի իր իշխանությանը»,- նշեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով