Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTILists
Հարկերի մեծության հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ` ՀՀ կառավարության 24.12.2020թ. N2157-Ն որոշման համաձայն:
ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները:
Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ […]
Մարուքյանը հիմա էլ մեղադրում է ցեղասպանություն ուրանալու մեջ, ցեղասպանություն ուրացողների մոտ 2 տարի ինչպե՞ս էր դեսպան աշխատում։ Վարչապետի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանը պաշտոնը թողնելուց հետո պարզվեց ոչ մի կարծիք չի կիսել կառավարության հետ, ավելին՝ դաշնակներից էլ ընդդիմադիր է։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչն էր ստիպել Մարուքյանին շուրջ 2 տարի վարչապետի մոտ դեսպան աշխատել։ […]