Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի փնտրտուքի մեջ է: Թեեւ տեղեկություններ կային, որ նրա դստերը հաջողվել է այդ պատվավոր տեղում գրել իր ընկերուհի Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն Քոչարյանը նախընտրում է ոչ այնքան քաղաքական, որքան մշակութային կերպար ընդգրկել։ Նա շատ բծախնդիր է իր ցուցակը կազմելու հարցում եւ հնարավոր է իր երբեմնի զինակիցներից ոմանց չընդգրկի ցանկում։ Ավելի ճիշտ՝ նրանցից ոմանք հանգրվանեն Արթուր Վանեցյանի ցուցակում։ Բանն այն է, որ թեեւ Քոչարյան-Վանեցյան դաշինքը նպատակահարմար չեն տեսնում՝ կարծելով, որ կթիրախավորվեն իրենց հակառակորդների կողմից, քանի որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ Վանեցյանն էր ԱԱԾ տնօրենը, սակայն կարծում են, որ 2 քաղաքական ուժը նույն նպատակի համար են պայքարում եւ կարող են հետընտրական դաշինք ձեւավորել։
Related Articles
ՄԱԿ. Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը սարսափազդու է
Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը սարսափազդու է, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը, մանրամասնելով՝ այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում միայն տեղում շուրջ 300 խաղաղ բնակիչ է զոհվել, գերակշռող մասը՝ կառավարական զորքերի հարձակումներից: x «Անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու մարդասիրական միջանցք բացել», — պնդել է հանձնակատար Միշել Բաչելետը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, մինչդեռ, […]
Ճանապարհներն ու եղանակը Հայաստանում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ x Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն […]
Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»
«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: x Նշվեց նաեւ, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է. «Սահմանին […]