ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ: x «Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է: «Ինչ-որ […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: x Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում, Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված, ըստ թուրքական աղբյուրների՝ հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավելի վիրավոր։ Որքան էլ թուրքական կողմը […]