ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, կմեկնարկի «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Գիտաժողովին օրհնության խոսք կուղղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն […]
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանին մեղադրում են կոռուպցիայի եւ դոպինգ մեխանիզմները թաքցնելու համար: Օրերս գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը հրապարակել է իր ծավալուն հետաքննության ֆիլմը: Դրանում ասվում է, որ Այանը գումար է վերցրել, որպեսզի որոշ ծանրորդների դոպինգ-ստուգումները մեղմ լինեն կամ դրական թեստերը թաքցվեն: x Հետաքննության մեջ նշվում է, որ 80-ամյա Այանը բավական ազդեցիկ է ու մեծ […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին: x Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների […]