ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ և կառուցողական է գնահատում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այդ մասին դեսպանն ասել է այսօր՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ այցը համահունչ էր հայ-ռուսական քաղաքական երկխոսության մակարդակին: Նա նշել է, որ Լավրովի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված […]
Ամիսը՝ Մայիսի 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ։ Սա մեծ տոն է, որով մենք արդարացիորեն հպարտանում ենք։ Մենք այն մշտապես նշել և շարունակելու ենք նշել, քանզի հսկայական է եղել հայ ժողովրդի ներդրումը 20-րդ դարի արհավիրքի՝ ֆաշիզմի դեմ պայքարում և այդ պայքարում հայ ժողովուրդն ահռելի կորուստներ է կրել։ Ավելի քան 500 հազար հայորդի […]
Շատ լուրջ ապտակ կերել ենք, հաջորդը գլխատում կլինի. Դավիթ Ամալյան
Շատ լուրջ ապտակ կերել ենք, հաջորդը գլխատում կլինի. Դավիթ Ամալյան
Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացե՞լ էր Թուրքիայի սահմանում. մեկնաբանում Է ԱԱԾ նախկին տնօրենը
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Կազանից Հայաստան թռչող, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացել է Թուրքիայի սահմանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, հայտնեց, որ այդ դեպքի վերաբերյալ ներքին տեղեկատվություն չունի։ «Զուտ կարող եմ գնահատել այսպես՝ եթե նման բան է եղել, պատճառը կարող է լինել […]
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն են ստեղծել: Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։ Փետրվարին Ռուսաստանը Բելառուսին տեխնոլոգիաներ էր փոխանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու համար, Լուկաշենկոն հույս ուներ, որ մինչև աշուն բելառուսական դեղամիջոց կստեղծեն։ Մինչդեռ պատվաստանյութը ստեղծվել է մայիսի 6-ին։ «Մենք երեկ ստացել ենք մեր պատվաստանյութը», — […]
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ստեղծած «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց միության անդամ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը։ «Մենք լուսաբանելու ենք հակազգային կառույցների գործունեությունը, աջակցելու ենք ռազմական անվտանգության ուժեղացմանը, պահեստազորին, վերահսկելու ենք գալիք ընտրությունները», – […]
Էրդողանը՝ փոքրամասնությունների ներկայացուցիչներին. «Բայդենը շատ սխալ հայտարարություն է արել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոքրամասնությունների հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների հետ անցկացրած իֆթարի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իֆթար — հյուրասիրություն է, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար: Անցկացվում է մուսուլմանների շրջանում ռամադան ամսվա օրերին Էրդողանը Սպիտակ տան ղեկավարի՝ Բայդենի հայտարարությունը անվանել է սխալ և անգիտակցաբար արված քայլ: «Բայդենը շատ սխալ հայտարարություն […]
Կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելով երթևեկությունը
Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Երեւանի քաղաքապետարան
«Պայմանավորվածություններին հակառակ հարցերը չեն կարող ընդունվել այլընտրանք»․ Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ալիեւի հայտարարության մասին
«Հարցեր, որոնք կարող են դրվել երեք ղեկավարների այս պայմանավորվածություններին հակառակ՝ չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչը համաձայնեցվել է», — այս մասին ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահը նշել է Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ուժով կպարտադրեն, որքանո՞վ […]
Apple Watch-ը 2022 թվականին կսովորի չափել արյան ճնշումը, շաքարի և ալկոհոլի մակարդակը
Խելացի ժամացույցները լրացուցիչ գաջեթից վերածվում են սարքի, որը թույլ է տալիս կանխատեսել բազմաթիվ հիվանդություններ և պարզեցնել ձեր կյանքը: Բրիտանական The Telegraph թերթը հայտարարեց Apple Watch Series 8-ի նոր առանձնահատկությունների մասին, որոնք պետք է հայտնվեն 2022 թվականին: Դրանք կսովորեն, թե ինչպես կարելի է չափել արյան ճնշումը, ինչպես նաև արյան մեջ շաքարի և ալկոհոլի մակարդակը: Ըստ թերթի, […]