ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն:
Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:
Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են: