Lavrov
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը վերջնականապես պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, բայց նպաստում են վստահության ամրապնդման միջոցառումներին, մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին սկսեն ապրել միասին անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում: Եվ ապա, հավաստիացնում եմ ձեզ, մի երկու տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն», — այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով