Raichel
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավստրալացի սենատորը միացել է Ցեղասպանությունները դաշնային մակարդակով ճանաչելու կոչին

 Ավստրալացի սենատոր Ռեյչել Սիվերթը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» և կոչ արել ճանաչել հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը:

«Արդարության համատեղ նախաձեռնություն» փոխըմբռնման հուշագրի կոչը հասցեագրված է Ավստրալիայի դաշնային կառավարությանը:

Ավստրալիայի հայկական ազգային հանձնախմբի մամուլի ծառայությունից մասնավորապես գրում են.

«Հուշագրում նշվում է, որ Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը, Ասորական համաշխարհային դաշինքի ավստրալական բաժինն ու Ավստրալիայի հունական խորհուրդը կշարունակեն և կընդլայնեն գործակցությունն ու Օսմանյան կայսրությունում Թուրքիայի իշխանությունների կողմից բնիկ հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների հանդեպ արդարությանն ու միջազգային ճանաչմանն ուղղված համատեղ քարոզարշավը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով