Stepanavan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է  ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին,  որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Վերջինս որոշ ժամանակ բանակցություններ է  վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է այդ ծայրահեղ քայլին դիմել և Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել  է  ոստիկանության Ստեփանավանի բաժին: Քաղաքացին Լոռու մարզի 27-ամյա բնակիչ է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և այդ ծայրահեղ քայլին ցանկացել է դիմել անձնական խնդիրներից ելնելով: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով