ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել․ x Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Արմենակի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Մկրտիչի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ: x Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի […]