Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:
ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով:
Ռուսաստանցի-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ այն ուղարկել է Ադրբեջանից իր բլոգեր ընկերը: Լուսանկարն արված է հասարակական տրանսպորտում, որտեղ Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն է իրականացվում: x «Էկրանին հայտնվում են հայկական քաղաքների անունները, որոնց անմիջապես տրվում են ադրբեջանական անուններ: Տղան նկարել է Վարդենիսի մասին, բայց ինչպես ես հասկացա, նրանք արդեն […]
Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է արխիվային նյութերի ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: x Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի և Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի համագործակցությամբ: Ցուցադրությունը ներառում է տեղեկություններ Հայաստանի կոմպոզիտորների միության ստեղծման, վարչական շենքի […]