Afghanstan
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արևմուտքն ակնկալում է Մոսկվայի ու Պեկինի ակտիվացում Աֆղանստանում. National Interest

National Interest-ը ներկայացրել է Վաշինգտոնի Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Մայա Կառլինի վերլուծությունը Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալու հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Ըստ վերլուծաբանի՝ ներկա իրադրությունում հաղթել են Ռուսաստանն ու Չինաստանը:

«Մոսկվան և Պեկինը միասին կաշխատեն միջազգային ֆորումների ձևաչափով, որտեղ ամերիկյան դիրքորոշումը ներկայացված չի լինի: Մյուս երկրները, որոնք նույնպես կարող են հաղթած դուրս գալ Աֆղանստանում ստեղծված իրավիճակից, Իրանն ու Կատարն են»,- ասել է Կառլինը:

Ըստ հեղինակի՝ Ռուսաստանն ու Չինաստանը ներկայումս ձգտում են խարխլել ԱՄՆ-ի հզորությունը և խթանել իրենց տնտեսությունները:

Աֆղանստանում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության աճի վերաբերյալ մտահոգություն է հայտնել նաև Եվրախորհրդարանը: Եվրոպան կանխատեսում է, որ Մոսկվան ու Պեկինը կփորձեն լրացնել առաջացած քաղաքական վակուումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանը տնտեսական աջակցության կարիք ունի, ինչը կպարտադրի թալիբներին կատարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները: Դրա համար թալիբները պետք է նվազեցնեն հերոինի առևտուրը՝ հույսը դնելով այդ երկրներից ֆերմերների սուբսիդավորման վրա:

Ռուսաստանի համար էլ անընդունելի է ԱՄՆ-ի ակտիվությունը կենտրոնական Ասիայում: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հստակեցրել է Մոսկվայի դիրքորոշումը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ներկայության վերաբերյալ: «Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ռազմական ներկայության ցանկացած ձև հակասում է Մոսկվայի շահերին և չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը»,- նշել է դիվանագետը:

1lurer.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով