zorqer
Այլ ԱՐԽԻՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան սկսել է Աֆղանստանից դուրս բերել իր զինուժը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ  ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու իր խոստմանը, որոշակի պայմանների առկայության դեպքում Թուրքիան պատրաստ է շարունակել ապահովել միջազգային Համիդ Կարզանի օդանավակայանի անվտանգությունը, ինչը արել էր վերջին 6 տարիների ընթացքում», — ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարթույան տարածած հայտարարության մեջ։

Սակայն երկրի կառավարումն իր ձեռքն առած թալիբան շարժումը պնդել է, որ մինչև օգոստոսի 31-ը ոչ մի օտար զինուժ, այդ թվում նաև՝ թուրքական, չպետք է մնա Աֆղանստանում։ Ըստ նախարարության՝ զորքերի տարհանումը սկսվել է օգոստոսի 25-ի երեկոյան։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել է, որ գործընթացը կտևի 24-36 ժամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով